Թրամփը խոստացել Է հեռանալ, եթե Բայդենի օգտին քվեարկեն քվեատուները

Armenpress 12:09, 27 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել Է, որ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենին կհանձնի իշխանությունը, եթե նրա օգտին քվեարկի քվեատուների կոլեգիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Իհարկե, ես կզիջեմ, եւ դուք դա գիտեք»,-պատասխանել Է Թրամփը լրագրողների համապատասխան հարցին:Այնուամենայնիվ, գործող նախագահն առաջվա պես հրաժարվում Է ճանաչել իր պարտությունը: Թրամփը հայտարարել Է, որ եթե քվեատուների կոլեգիան հաստատի Բայդենի հաղթանակը, «նրանք սխալ կկատարեն», բայց ինքը, այդուհանդերձ, կհրաժարվի իշխանությունից եւ կհեռանա Սպիտակ տնից: «Բայց, կարծում եմ, շատ բան տեղի կուոնենա մինչեւ հունվարի 20-ը (նոր նախագահի պաշտոնակալության ամսաթիվը)»,-հավելել Է նա:

Թրամփը հերթական անգամ հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ընթացքում եղել են բազմաթիվ խարդախություններ, բայց ապացույցներ չի ներկայացրել: Նա վստահություն Է հայտնել, որ ինքը 74 միլիոն ձայնից զգալիորեն ավելի շատ Է ստացել, բայց իր օգտին տրված քվեաթերթիկները ոչնչանցվել են, իսկ Բայդենը, նրա խոսքով, չի հավաքել 80 մլն ձայն: Բացի այդ, Թրամփը ԱՄՆ-ի ընտրական ենթակառուցվածքը համեմատել Է երրորդ աշխարհի երկրների հետ: ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին: Ձայների մեծ մասն արդեն հաշվել են, քվեաթերթիկներ մշակման պաշտոնական արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ: Առկա տվյալների համաձայն, նոյեմբերի 7-ին ամերիկյան առաջատար հեռուստաալիքները հայտարարել են Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի մասին: Համաշխարհային բազմաթիվ առաջնորդներ նրան արդեն շնորհավորել են հաղթանակի առթիվ: Հանրապետական Թրամփը, որը դեմոկրատներին մեղադրել Է խարդախությունների մեջ եւ այն բանում, որ նրանք «գողացել են իր հաղթանակը, չի ընդոնում իր պարտությունը: Նա մի շարք դատական հայցեր Է նախաձեռնել՝ նպատակ ունենալով քվարկության արդյունքների վերանայման հասնել մի քանի նահանգներում: Քվեատուների կոլեգիայի քվեարկությունը յուրաքանչյուր նահանգում կանցկացվի դեկտեմբերի 14-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am