1000х90.jpg (78 KB)

Նեւադայում հրաձգության հետեւանքով մեկ մարդ զոհվել, չորսը՝ վերքեր են ստացել

Armenpress 11:28, 27 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկանոն հրաձգության հետեւանքով մեկ մարդ զոհվել, չորսը վերքեր են ստացել ԱՄՆ-ի Նեւադայի նահանգում, երկու կասկածյալներ ձերբակալվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Հենդերսոն քաղաքի ոստիկանությունը նոյեմբերի 26-ի առավոտյան, երբ ԱՄՆ-ում նշվում Էր Գոհաբանության օրը, սկսել Է հաղորդագրություններ ստանալ քաղաքի տարբեր շրջաններում տուժածների մասին: Ավելի ուշ ոստիկանությունը հայտնաբերել Է հինգ մարդու, որոնք հրաձգային վերքեր Էին ստացել:

Նրանցից մեկը՝ 22-ամյա մի տղամարդ, մահացել Է: Մյուս տուժածները հոսպիտալացվել են. ըստ նախնական տվյալների, նրանց ստացած վերքերը սպառնալիք են ներկամացնում կյանքի համար: «Մենք կարծում ենք, որ կասկածյալները մեքենայով անցել են քաղաքում եւ անկանոն կրակել քաղաքացիների վրա՝ առանց ակնհայտ դրդապատճառների»,-հայտարարել են ոստիկանությունում: Իրավապահ մարմինների տվյալներով՝ հրաձգությունից հետո սկսվել Է երկու կասկածյալների՝ 20-30 տարեկան սպիտակամորթ տղամարդու եւ 20 տարեկան կնոջ, որոնումը: Ավելի ուշ կասկածյալներին հաջողվել Է ձերբակալել հրաձգության հետ կապ չունեցող մեղադրանքներով: Այլ մանրամասներ չեն ներկայացվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին;



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am