1000х90.jpg (78 KB)

Իբրահիմովիչը կարող է կրկին հանդես գալ Շվեդիայի ազգային թիմում

Armenpress 10:38, 27 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կրկին վերադառնալ Շվեդիայի ազգային թիմ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են շվեդական ԶԼՄ-ները: Շվեդիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Յան Անդերսոնը հեռախոսազրույց է ունեցել Իբրահիմովիչի հետ և այն որակել արդյունավետ: Սակայն այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

39-ամյա Իբրահիմովիչը ելույթներն ազգային թիմի կազմում ավարտել էր 2016 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում մեծ արդյունավետությամբ հանդես է գալիս «Միլանում» և հասցրել է արդեն 6 խաղում դառնալ 10 գոլի հեղինակ:

Շվեդիայի ազգային ընտրանու կազմում հարձակվողն անցկացրել է 116 խաղ` դառնալով 62 գնդակի հեղինակ: Նա Շվեդիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am