«Բարսելոնայի» մարզադաշտը կարող է վերանվանվել Լիոնել Մեսսիի անունով

Armenpress 10:16, 27 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզադաշտը կարող է վերանվանվել Մեսսի անունով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Էմիլի Ռուսսոն հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է մարզադաշտն անվանակոչել Մեսսիի անունով: Այն կկոչվի «Կամպ Նոու Լիոնել Մեսսի»:

Դեռևս օգոստոսին հայտնի դարձավ, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Սակայն պայմանագրի կետերի հետ կապված խնդիրների պատճառով Մեսսին ևս մեկ մրցաշրջան կմնա Կատալոնիայում:

Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am