Վարչապետն անհետ կորածների և գերեվարվածների հարազատների հետ կլինի մշտական կապի մեջ

Armenpress 09:39, 27 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանդիպումն է ունեցել անհետ կորած եւ գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհետ կորած եւ գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ։

Վարչապետը լսեց նրանց պահանջներն ու նոր մանրամասներ ներկայացրեց տարվող աշխատանքների վերաբերյալ։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն լինել մշտական հաղորդակցության մեջ, պարբերական հանդիպումների ընթացքում համատեղ քննարկել մեր հայրենակիցների հայտնաբերման եւ հետ վերադարձի ապահովման աշխատանքների ընթացքը»,- գրել է Գևորգյանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am