«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Վերադառնալ ռացիոնալ  բանակցային դաշտ

Armenpress 09:20, 27 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրանսիան Սենատի այս որոշմամբ, առանց դիվանագիտական ձեւական կողմի, հայտարարեց, որ ադրբեջանաթուրքական ծավալապաշտական նկրտումների հետագա շարունակման դեպքում Արցախի Հանրապետության ճանաչման նման գործընթացի մեկնարկն անխուսափելի կլինի: Պատերազմի հրահրմամբ եւ դրանում անմիջական մասնակցությամբ հակամարտության մեջ թուրքական  գործոնի ամրացման պայմաններում միանշանակ էր, որ թեկուզ մեկ երկրի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն իր հետ կարող է բերել ճանաչումների մի ամբողջ շղթա: Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարքը աշխարհի քարտեզին իր դեմ թշնամաբար տրամադրված բազմաթիվ պետություններ է նախանշել: Հետեւաբար, Ֆրանսիան Թուրքիային եւ Ադրբեջանին հասկանալի լեզվով ասաց, որ  պետք չէ խնդրին նայել ԱԹՍ-ների օբյեկտիվներից ու կառավարման էկրաններից եւ պետք է վերադառնալ ռացիոնալ  բանակցությունների սեղանի շուրջ՝ Արցախի կարգավիճակը իրատեսության տեսանկյունից քննարկելու համար»:

                                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am