1000х90.jpg (78 KB)

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Տնտեսությունն ուշացումներ չի սիրում

Armenpress 09:00, 27 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայտնի եռակողմ հայտարարության հետեւանքով Արցախի մեծ մասը կորցրեցինք: Արցախի՝ թշնամուն անցնող տարածքները մեզ համար ոչ միայն քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեին, այլեւ՝ տնտեսական:

Այդ տարածքներում ցորեն էր աճեցվում՝ տարբեր հաշվարկներով տարեկան միջինը 100 հազար տոննա: 2017 եւ 2018 թթ. Արցախում 135-150 հազ. տոննա հացահատիկ է արտադրվել: Եվ բերքը բավականացում էր ոչ միայն Արցախի բնակչությանը, այլեւ Հայաստան էլ էր  ներկրվում՝ 100 հազ. տոննայի չափով: Ցորենով Հայաստանի ինքնաբավությունը 31 տոկոս է կազմում: ՀՀ-ն տարեկան 200 հազ. տոննա է արտադրում, եւս 250 հազ. տ ներկրում է: Այսինքն՝ հիմա այլ երկրներից պետք է բերենք նաեւ Արցախից չստացվող մասը: Ու քանի որ հացահատիկը հիմնականում Ռուսաստանից ենք բերում, եւ Ռուսաստանն էլ մեզ դա դոլարով է վաճառում, արդեն կարող ենք հաշվել այն վնասները, որ կրելու ենք դոլարի այս օրերի արժեւորվան եւ դրամի արժեզրկման հետեւանքով:

Պարենային անվտանգության այլ խնդիրներ էլ կունենա Հայաստանը, ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում նկատել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, եթե առանց հապաղելու չանցնենք գործի...»:

                              Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am