ԼՀԿ խմբակցությունը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հետ քննարկել է ռազմագերիներին վերադարձնելու հարցեր

Armenpress 18:39, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները նոյեմբերի 26-ին հանդիպել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին կուսակցության գրասենյակից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տիրույթում հայ ռազմագերիների անվտանգությունն ապահովելու և նրանց վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր: 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am