«Վան»-ը հաղթեց «Շիրակ»-ին. Պրեմիեր լիգա

Armenpress 16:39, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 13-րդ տուրը մեկնարկեց «Վան»-«Շիրակ» խաղով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում հաղթանակ տոնեց «Վան»-ը, որը գերազանցեց «Շիրակ»-ին 3:1 հաշվով: «Վան»-ի կազմում աչքի ընկան Մանասյանը, Էզան և Մովսեսյանը: Գյումրեցիների միակ գնդակը խփեց Մուրադյանը:

Այս տուրից հետո «Վան»-ը մրցաշարային աղյուսակում 7-րդն է 10 միավորով, իսկ «Շիրակ»-ը` վերջինն է 2 միավորով:

«Վան»-«Շիրակ» հանդիպումից առաջ ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի պետ Խորեն Զարգարյանը լեգենդար դարպասապահ Գևորգ Կասպարովին հանձնեց հատուկ հուշանվեր՝ Հայաստանի առաջնություններում ամենատարեց դարպասապահի ռեկորդը գերազանցելու կապակցությամբ: Նոյեմբերի 22-ին կայացած «Շիրակ»-«Ուրարտու» խաղում Կասպարովը դաշտ էր դուրս եկել 40 տարեկան 120 օրական հասակում:

Այս տուրից շրջանակներում կկայանան նաև «Ուրարտու»-«Ալաշկերտ», «Արարատ»-«Նոա» և «Լոռի»- «Արարատ-Արմենիա» հանդիպումները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am