Լավրովը հայտարարել Է Մոսկվայի եւ Մինսկի գործերին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջամտության փորձերի մասին

Armenpress 14:18, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն փորձում են ակտիվորեն ազդել Ռուսաստանի եւ Բելառուսի ներքին գործընթացների վրա, արեւմտյան առաջնորդները դա չեն Էլ թաքցնում: Այդ մասին, ինչպես տեղակացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք խոսել ենք հարաբերությունների մասին, որոնք ստեղծվել են մեր երկրների եւ Արեւմուտքի, եվրատլանտյան միության, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի միջեւ: Մենք տեսնում ենք, անկեղծ ասած, թշնամական վերաբերմունք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Բելառուսի Հանրապետության նկատմամբ: Տեսնում ենք մեր երկրների ներքին գործընթացների վրա ակտիվորեն ազդելու փորձեր, այո, իսկն ասած, արեւմտյան առաջնորդները դա առանձնապես չեն Էլ թաքցնում»,-ասել Է Լավրովը՝ ամփոփելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած բանակությունների արդյունքները:

ՌԴ ԱԳ նախարարը Մինսկ Էր ժամանել նոյեմբերի 25-ի երեկոյան՝ մասնակցելու երկու երկրների ԱԳ նախարարությունների կոլեգիաների համատեղ նիստին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am