Հրդեհ Թբիլիսիի կենտրոնում. զոհվել է երկու մարդ

Armenpress 13:50, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Խորավա փողոցի եռահարկ տանը բռնկած հրդեհից զոհվել Է երկու մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Sputnuk Գրուզիա»-ին հաղորդել են Արտակարգ իրադրության ծառայությունում:

Ծառայության տեղեկատվության համաձայն, հրդեհի հետեւանքով այրվել Է եռահարկ տան երկրորդ հարկը: Միջադեպի վայրում մոբիլիզոցվել Է հրշեջ-փրկարարների յոթ բրիգադ:

Մինչ այդ կրակը տեղայնացվել Է: Այրված բնակարանում հրշեջները հայտնաբերել են երկու մարդու մարմին:

Ականատեսների խոսքով՝ հրդեհն առաջացել Է առավոտյան մոտավորապես 7:30-ին:

Առայժմ հայտնի չԷ, թե ինչն Է դարձել բռնկման պատճառը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am