1000х90.jpg (78 KB)

Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է Ֆրանսիային հետ կանչել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից

Armenpress 13:47, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի խորհրդարանը կառավարությանը կոչ է արել դիմել ԵԱՀԿ-ին` Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահությունից հետ կանչելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է խորհրդարանի հայտարարությունում:

«Միլի մեջլիսը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը` դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը` Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահությունից հետ կանչելու համար»,- ասված է հայտարարությունում:

Դրանում նաև կոչ է արվում վերանայել Ադրբեջանի և Ֆրանսիայի գործող քաղաքական հարաբերությունները և հետ կանչել Փարիզում Ադրբեջանի դեսպանին` խորհրդակցությունների համար:

Ադրբեջանի խորհրդարանը նման կոչով կառավարությանը դիմել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 25-ի երեկոյան Ֆրանսիայի Սենատը ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am