1000х90.jpg (78 KB)

Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ից մահացության նոր օրական ռեկորդ

Armenpress 13:03, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում մեկ օրում հաստատվել Է COVID-19-ից մարդկանց մահվան 524 դեպք, ողջ ժամանակաշրջանում՝ 38062: Այդ մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վերջին օրվա ընթացքում հաստատվել Է 524 մահվան դեպք… Ողջ ժամանակաշրջանում Ռուսաստանում մահացել Է 38062 մարդ»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, 79 մահ Է հաստատվել Սանկտ Պետերբուրգում, 73-ը՝ Մոսկվայում, 25-ը՝ Կրասնոյարսկի երկրամասում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am