Ազգային ժողովում մեկնարկել է ռազմական դրության վերացման հարցով արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Armenpress 11:00, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցով արտահերթ նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ռազմական դրությունը վերացնելու մասին» խորհրդարանի որոշման նախագիծ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է ներկայացրել որոշման նախագծի վերաբերյալ:

Արտահերթ նիստում որոշման նախագծի քննարկման համար, անհրաժեշտ է, որ այն քվեարկությամբ ընդգրկվի նիստի օրակարգում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am