Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել Մարադոնայի մահվան կապակցությամբ

Armenpress 21:03, 25 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի կառավարությունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դիեգո Մարադոնան կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին: 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Մարադոնան օրեր առաջ էր դուրս գրվել հիվանդանոցից, որտեղ ենթարկվել էր գլխուղեղի թրոմբի վիրահատության:

Դիեգո Մարադոնան ծնվել է 1960թ: 1986թ. Արգենտինայի հավաքականի կազմում նվաճել է Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am