Վարազդատ Կարապետյանը վայր է դնում մանդատը. նա կլինի Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցիչը

Armenpress 14:23, 25 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը  պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կարապետյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Դեկտեմբերի 4-ից ստանձնում եմ Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։  Այժմ, առավել քան երբևէ Հայաստանին պետք են նոր կապեր, շուկաներ, հնարավորություններ, նոր ներդրումներ։

Առաջիկայում գործարարներին կներկայացնեմ մեր համատեղ գործողությունների հաջորդականությունը։

Գեղարքունիքի սիրելի՛ ժողովուրդ, ձեզ հուզող խնդիրներն ու հարցերը շարունակեք ուղարկել ինձ։ Կաշխատեմ հնարավորինս նպաստել դրանց լուծմանը»,- գրել է Կարապետյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am