Բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը կանցկացվի դեկտեմբերին

Armenpress 13:31, 25 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը կանցկացվի դեկտեմբերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: «Դինամո» ՄՀԿ-ում նոյեմբերի 30-ին կմեկնարկի ավագ տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունը: Դեկտեմբերի 7-13-ը ռինգը կտրամադրվի կրտսեր տարիքի պատանիներին, իսկ դեկտեմբերի 14-19-ը կանցկացվի մեծահասակների առաջնությունը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել են միջազգային մի շարք մրցաշարեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am