«Վահագնի Սիթի»-ն բասկետբոլի առաջնության առաջատարն է

Armenpress 13:26, 25 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց առաջնության առաջատարը «Վահագնի Սիթի»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բասկետբոլի կանոնավոր առաջնությունում կայացել են 13-րդ տուրի հանդիպումները և Ա լիգայի առաջատարը «Վահագնի Սիթի»-ն է, որն ունի 23 միավոր: 2-3 տեղերը համապատասխանաբար կիսում են «Ուրարտու»-ն և «Մադ Ֆոքս»-ը, որոնք ունեն 21 միավոր: 19 միավոր ունի «Դվին»-ը, իսկ հնգյակի վերջում «Սուպերսոնիքս»-ն է (18 միավոր): 6-7-րդ տեղերը կիսում են «Էրեբունի»-ն և ԲԿՄԱ-ն, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակում է «Կիլիկիա»-ն:

Հաջորդ տուրի խաղերը կմեկնարկեն նոյեմբերի 26-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am