Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

Armenpress 10:01, 25 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է որոշման մեջ։

Հարությունյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից և ազատվել է նոյեմբերի 23-ին:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am