NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են․ 24-11-20

Armenpress 09:06, 25 Նոյեմբեր, 2020

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NYMEX բորսայի նոյեմբերի 24-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 1.19%-ով և կազմել 1801.00 դոլար, արծաթի գինը նվազել է 0.77%-ով և կազմել 23.25 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.95%-ով և կազմել 966.70 դոլար:

Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am