ՌԴ-ն հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակն է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ

Armenpress 19:26, 24 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հումանիտար բեռի երկրորդ խմբաքանակն է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Արցախ են տեղափոխվել բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների վերականգման շինանյութեր:

Մասնավորապես, 30 տարողունակությամբ բեռնատարներով տեղափոխվել է 300 տոննա բեռ:

Նոյեմբերի 21-ին Ստեփանակերտ է տեղափոխվել հումանիտար օգնության առաջին խմբաքանակը՝ 45 տոննա քաշով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am