1000х90.jpg (78 KB)

Պուտինը Փաշինյանի և Ալիեւի հետ քննարկել Է Բաքու եւ Երեւան ՌԴ պատվիրակության այցի արդյունքները

Armenpress 18:20, 24 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին եւ 24-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, մանրամասն քննարկվել են Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության նոյեմբերի 21-ին Երեւան եւ Բաքու այցի արդյունքները, ինչպես նաեւ երեք երկրների ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի մոդալությունները եւ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետագա քայլերը:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am