Իրանի գերագույն ղեկավարը ամերիկյան պատժամիջոցներից ձերբազատվելու երկու ուղի Է նշել

Armenpress 16:48, 24 Նոյեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին ամերիկյան պատժամիջոցներից ազատվելու երկու ուղի Է մատնանշել, որոնցից մեկը ինչ-որ ժամանակ չի աշխատել, իսկ մյուսը դժվարին կլինի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Նրա խոսքով, դրանք են՝ «պատժամիջոցներն ապարդյուն դարձնելը դրանք հաղթահարելով», ինչպես նաեւ՝ «պատժամիջոցները հանելը»:«Մեկ անգամ մենք արդեն փորձել ենք պատժամիջոցները հանելու ուղին եւ անցկացրել ենք բազմամյա բանակցություններ, սակայն արդյունքների չենք հասել»,-ասել Է Խոմեյնին՝ հանդես գալով իշխանության երեք ճյուղերի ղեկավարների մասնակցությամբ կայացած նիստի ընթացքում:Խոսելով պատժամիջոցների հաղթահարման եւ դրանց ազդեցության չեզոքացման հետ կապված տարբերակի մասին՝ Իրանի ղեկավարը նշել Է, որ «սկզբում այդ ուղին կարող Է դժվարին լինել, սակայն կունենա դրական ելք», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am