Մխիթարյանը կարող է երկարաձգել պայմանագիրը «Ռոմա»-ի հետ

Armenpress 15:06, 24 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը և իտալական «Ռոմա»-ն կարող են նոր պայմանագիր կնքել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: «Ռոմա»-ի ղեկավարությանը դուր է գալիս Մխիթարյանի խաղը և արդյունավետությունը: Ըստ պարբերականի, կողմերը նոր պայմանագրի մասին կհայտարարեն մինչ ընթացիկ տարվա ավարտը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմա»-ին միացավ նախորդ մրցաշրջանում և ի սկզբանե հանդես էր գալիս վարձավճարով: Սակայն այս մրցաշրջանի մեկնարկին Մխիթարյանը հեռացավ լոնդոնյան թիմից և պաշտոնապես միացավ «Ռոմա»-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am