Անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել ՊՆ-ի դիմաց

Armenpress 13:20, 24 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության դիմաց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել անհետ կորած իրենց հարազատներին գտնելու ուղղությամբ:

Քաղաքացիները որոշեցին ակցիան շարունակել Ռուսաստանի դեսպանատան մոտ, իրենց խնդիրը բարձրացնել նաև այնտեղ:

Նոյեմբերի 23-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Կառավարության ղեկավարը լսել է ներկաներին, ներկայացրել պարզաբանումներ և պատասխանել նրանց հարցերին: Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր անհետ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներին ընդգրկվել ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբում, ինչը կապահովի նաև մշտական հաղորդակցություն իրականացվող աշխատանքների ուղղությամբ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am