«Դետքը» հոլովակ է նվիրել Արցախում զոհված բալետի արտիստ Տիգրան Հարությունյանի հիշատակին

Armenpress 13:11, 24 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Դետք» խումբը «Մութը մենք ենք հորինել» երգի տեսահոլովակը նվիրել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բալետի արտիստ Տիգրան Հարությունյանին, որը զոհվել է Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հոլովակն արդեն համացանցում է:

«Լույս է լինելու այստեղ, քանի կա արև ու սեր: Տեսահոլովակի պրեմիերան նվիրվում է մեր լույս ընկերոջ՝ Տիգրանի հիշատակին»,- ասվում է խմբի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում զետեղված գրառման մեջ:

Երաժշտության հեղինակը Արման Պետրոսյանն է, բառերը գրել է Վահան Կիրակոսյանը: Հոլովակի ռեժիսորն Արման Ամպն է, իսկ օպերատորը՝ Կարեն Գալստյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am