1000х90.jpg (78 KB)

Հնդկաստանը փորձարկել է «Բրամոս» հրթիռի վերգետնյա տարբերակը

Armenpress 13:10, 24 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը նոյեմբերի 24-ին Անդամանյան եւ Նիկոբարյան կղզիների տարածքից անցկացրել Է «Բրամոս» գերձայնային թեւավոր հրթիռի վերգետնյա տարբերակի փորձնական արձակումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Times of India հրտարակությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը:

«Հնդկաստանն այսօր անցկացրել Է «Բրամոս» գերձայնային թեւավոր հրթիռի վերգետնյա տարբերակի փորձնական արձակումը՝ Անդամանյան եւ Նիկոբարյան կղզիների տարածքից: Հրթիռի նշանակետը գտնվում Է ուրիշ կղզում»,-հայտնել Է հրատարակության զրուցակիցը:

Նա նշել Է, որ «Բրամոս» հրթիռի հարվածի հեռավորությունն այժմ ավելացել Է մինչեւ ավելի քան 400 կիլոմետր:

Նշվում Է, որ այս շաբաթ Հնդկաստանի բանակը պլանավորում Է անցկացնել «Բրամոս» հրթիռի արձակում նավից կամ ինքնաթիռից: Ռուս-հնդկական «ԲրաՄոս» ձեռնարկությունն ստեղծվել Է 1998 թվականին եւ անվանվել Է Բրահմափութրա գետի եւ Մոսկվայի պատվին: Արտադրում Է համանուն թեւավոր հրթիռներ, ինչպես նաեւ արձակման կայանքներ, հրթիռների կառավարման համակարգեր, սարքավորում Է պահեստարաններ, պատասխանատու Է անձնակազմերի ուսուցման, հրթիռների վերանորոգման եւ արդիականացման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am