Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից, Վահրամ Դումանյանը՝ նշանակվել այդ պաշտոնին

Armenpress 18:30, 23 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից, իսկ Վահրամ Դումանյանը նշանակվել է այդ պաշտոնին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունիցից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արայիկ Հարությունյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից»,- ասվում է Արայիկ Հարությունյանի՝ պաշտոնից ազատման հրամանագրում:

ՀՀ նախագահի՝ Վահրամ Դումանյանին ՀՀ ԿԳՄՍՆ նախարար նշանակելու հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահրամ Դումանյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am