«Մեդ Ֆոքսիս»-ը գերազանցեց «Սուպերսոնիքս»-ին. Բասկետբոլի Ա լիգա

Armenpress 17:52, 22 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Մեդ Ֆոքսիս»-«Սուպերսոնիքս» խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 103-71 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամերկյան թիմը հաղթեց միայն 4-րդ քառորդում, իսկ մյուս 3 քառորդում ուժեղ էր «Մեդ Ֆոքսիսը»:

Խաղում ամենաարդյունավետը «Մեդ Ֆոքսիսից» Լիսթր Անտուանն էր՝ վաստակած 29 միավորով: Նա նաև 1 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 6 արդյունավետ փոխանցում:

12 տուրից հետո «Մեդ Ֆոքսիսը» ունի 21 միավոր և «Վահագնի Սիթիի» հետ կիսում է առաջին հորիզոնականը, իսկ «Սուպերսոնիքսը» 18 միավորով 4-րդն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am