«Ռոմա»-ի մեկնարկային կազմը «Պարմա»-ի դեմ խաղում

Armenpress 17:06, 22 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի «Ռոմա»-«Պարմա» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան «Ռոմա»-ի մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին` Միրանտե, Մանչինի, Կրիստանտե, Իբանյես, Կարսդորպ, Վերետու, Վիլյար, Սպինացոլա, Մխիթարյան, Պեդրո, Բորխա Մայորալ։

 Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

Սերիա Ա-ի 7 տուրերից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 14 միավոր: 17 միավորով առաջատարը «Միլան»-ն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am