1000х90.jpg (78 KB)

«Էրեբունի»-ն առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ. Բասկետբոլի Ա լիգա

Armenpress 17:04, 22 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի  Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Էրեբունի»-ԲԿՄԱ խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 101-98 հաշվով:         

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Էրեբունին» հաղթեց երրորդ ու չորրորդ քառորդներում, իսկ մյուս 2 քառորդում ուժեղ էր ԲԿՄԱ-ն:

Խաղում ամենաարդյունավետը ԲԿՄԱ-ից Ջեյվոնթ Մեթյուզն էր՝ վաստակած 30 միավորով: Նա նաև 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 5 արդյունավետ փոխանցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am