Կադիմյանը հաղթական գնդակի հեղինակ է դարձել և այն նշել հայկական եռագույնով

Armenpress 16:57, 22 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում` գոլը նշելով հայկական եռագույնով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելառուսի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Նեման»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Սլուցկ»-ին: Հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակը Հայաստանի ազգային թիմից Գեղամ Կադիմյանն է: Վերջինս գոլը նշելիս մոտեցել է Հայաստանի դրոշով լի տրիբունային և ծածանել եռագույնը: Սա Կադիմյանի 12-րդ գնդակն է ընթացիկ առաջնությունում:

Այս հաղթանակից հետո «Նեման»-ը մրցաշարային աղյուսակում 3-րդն է:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am