«Ուրարտու»-ն Գյումրիում հաղթեց «Շիրակ»-ին

Armenpress 16:46, 22 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Շիրակ»-ը և «Ուրարտու»-ն:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Ուրարտու»-ն երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակ»-ի դարպասը: Աչքի ընկան Եվգենի Կոբզարը, Ջոնել Դեսիրեն և Վիկտոր Հուգոն:

Այս հաղթանակից հետո «Ուրարտու»-ն 14 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Շիրակ»-ը վերջինն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am