«Վահագնի Սիթի»-ն հաղթեց «Կիլիկիա»-ին. Բասկետբոլի Ա լիգա

Armenpress 14:16, 22 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Կիլիկիա»-«Վահագնի Սիթի» խաղում հաղթանակն ուղեկցեց հյուրերին՝ 100-88 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կիլիկիան» հաղթեց միայն երկրորդ քառորդում, առաջին ու երրորդ քառորդներում հաղթեց «Վահագնի Սիթին», իսկ 4-րդ քառորդում հաշիվը հավասար էր:

Խաղում ամենաարդյունավետը «Կիլիկիայից» Ուիլիամ Ջենքինսն էր՝ վաստակած 40 միավորով: Նա նաև 18 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 4 արդյունավետ փոխանցում:

Այս հաղթանակից հետո «Վահագնի Սիթին» 21 միավորով միանձնյա առաջատարն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am