Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող մասնակցություն ունեցավ Եվրոպայի առաջնությանը

Armenpress 10:53, 22 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող մասնակցություն ունեցավ Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք Եվրոպայի վարկանիշային առաջնությանը 73 կգ քաշային կարգի մեկնարկում Կարապետյանը մրցեց Իտալիան ներկայացնող Զիովանի Էսպոսիտոյի հետ և զիջեց:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Մոլդովայից Վիկտոր Ստերպուն:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Խաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am