«Հոֆենհայմ»-ն առանց Ադամյան չպահպանեց հաղթական հաշիվը

Armenpress 21:27, 21 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 8-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմ»-ը մրցեց «Շտուտգարդ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գոլառատ այս խաղում «Հոֆենհայմ»-ը չպահպանեց հաղթական հաշիվը: «Հոֆենհայմ»- «Շտուտգարդ»` 3:3:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանն, ով նոր է միացել «Հոֆենհայմ»-ին հավաքականի վերջին երկու խաղերից հետո, գերմանական ակումբի հայտացուցակում չէր:

Այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում 12-րդն է: Առաջատարը Մյունխենի «Բավարիա»-ն է 19 միավորով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am