«Արարատ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին, «Փյունիկ»-ը և «Վան»-ը չպարզեցին հաղթողին

Armenpress 19:58, 21 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 12-րդ տուրը մեկնարկեց երկու խաղով` «Ալաշկերտ»-«Արարատ», «Փյունիկ»-«Վան»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Արարատ»-ը Նենադովիչի և Կոնեի երկու գնդակների շնորհիվ 1:2 հաշվով պարտության մատնեց «Ալաշկերտ»-ին: «Դեղիների» կազմում միակ գնդակը խփեց Ոսկանյանը:

Օրվա մյուս «Փյունիկ»-ը Հանրապետական մարզադաշտում մրցեց «Վան»-ի հետ: Այս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:

 12-րդ տուրի շրջանակներում կմրցեն նաև «Շիրակ»-«Ուրարտու», «Արարատ-Արմենիա»-«Նոա» զույգերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am