Բռնցքամարտիկ Ռուբեն Ասլիկյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր

Armenpress 19:15, 21 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմի անդամ Ռուբեն Ասլիկյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության 56 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Ասլիկյանն ուժերը չափեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Շենդիկի հետ, բայց պարտվեց և դարձավ միայն բրոնզե մեդալակիր:

Կիսաեզրափակչում են գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը, 48 կգ քաշային Գահանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am