1000х90.jpg (78 KB)

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Armenpress 18:07, 21 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ Լարսի փակումը պայմանավորված է տեղումներով ստեղծված արտակարգ դրությամբ։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին, որոնք, սակայն, հնարավոր չի լինի իրականացնել ավտոճանապարհի փակ լինելու պատճառով։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է նաև, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում (մառախուղ է) և Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն: Սպիտակի ոլորաններում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am