1000х90.jpg (78 KB)

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1193 նոր դեպք, առողջացել է 2075 քաղաքացի

Armenpress 11:16, 21 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 21-ի դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 124 839 դեպք, որոնցից 92 829-ն` առողջացած, 1931-ը` մահվան ելքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29581 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 483 652 թեստավորում:

Այսպիսով` մեկ օրում կատարվել է 3207 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1193 նոր դեպք: Գրանցվել է 2075 առողջացած և 31 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 498 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով` մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am