Սեուլում հայտարարել են կորոնավիրուսի երրորդ ալիքի սկսվելու մասին

Armenpress 13:39, 20 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային ինֆեկցիայի երրորդ ալիք Է սկսվել Հարավային Կորեայի մայրաքաղաքում՝ Սեուլում: Այդ մասին հայտնել Է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Յուն Տե Հոն: Նրա խոսքը մեջբերում Է The Korea Herald հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կարծում ենք, որ (Սեուլի) շրջանում այժմ ընթանում Է կորոնավիրուսային ինֆեկցիայի երրորդ ալիքն այն բանից հետո, երբ նման իրադրություն դիտվել Էր փետրվար-մարտին եւ օգոստոսին»,-ճեպազրույցում նշել Է պաշտոնյան: Նա ընդգծել Է, որ առողջապահական մարմինները իշխանության տեղական ինքնակառավարման մարմինների շրջանում շուտով կտարածեն սոցիալական հեռավորության մակարդակի ճշգրտման հանձնարարականներ, որպեսզի նրանք կարողանան ավելի արդյունավետորեն կարգավորել իրադրությունն իրենց տարածաշրջաններում: «Մակարդակի բարձրացումն արդյունավետ կլինի վիրուսը զսպելու համար, բայց, քանի որ դա կարող Է ազդել նաեւ տնտեսության վրա, նրանք պետք Է խելամիտ կերպով գնահատեն վիրուսի հետ կապված ռիսկերը եւ իրադրությունը»,-պարզաբանել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am