Դավիթ Տոնոյանը հրաժարական է տվել. լրատվամիջոցները հայտնում են նրան փոխարինողի մասին

Armenpress 12:18, 20 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի տեղեկությունները հաստատում են ավելի վաղ «Առավոտ»-ի տարածած լուրը, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարական է տվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցները նաև նշում են, որ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում կփոխարինի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:

Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 11-ին: Մինչ այդ նա զբաղեցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը:

Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1999-2000 թվականներին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am