Samsung-ը ծալովի դիսփլեյով ոչ թանկ սմարթֆոն է պատրաստում

Armenpress 16:52, 19 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեական Samsung ընկերությունը պատրաստվում Է թողարկել ծալովի դիսփլեյով սմարթֆոնի Էժանացված տարբերակը: Նոր սմարթֆոնի մասին տեղեկատվությունը Twitter-ում հաստատել Է հեղինակավոր ինսայդեր Ռոս Յանգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ենթադրվում Է, որ սմարթֆոնը կստանա Galaxy Z Flip Lite անվանումը, այսինքն՝ կդառնա ծալովի Z Flip-ի շարունակությունը:

Հետաքրքիր Է, որ Էժանացված մոդելի մեջ կպահպանվի ուլտրաբարակ ապակի, որն օգտագործվում Է Z Flip-ի մեջ:

Նորույթի թողարկման ժամկետների, բնութագրերի եւ գնի մասին տեղեկատվություն ցանցային տեղեկատուն չի բացահայտել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am