Թուրքիայում հիմնվում է քրդական նոր, իշխանամետ կուսակցություն. Սայան

Armenpress 14:18, 19 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարություն և զարգացում կուսակցության անդամ, Աղրի քաղաքապետ Սավջը Սայանը թվիթերի իր էջում հայտնել է, որ հիմնվում է քրդական նոր կուսակցություն, որը, ըստ երևույթին, կլինի իշխանամետ:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, նա իր թվիթերյան էջում մասավորպես գրել է. «Քուրդ քաղաքական գործիչները, որոնք միավորված են «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության», ահաբեկչության դեմ, ովքեր պահպանողական են և լիովին պաշտպանում են երկրի միասնությունն ու համերաշխությունը, նոր կուսակցություն կհիմնեն և կաջակցեն «Ժողովրդական դաշինքին»: Սա թարմ և ճշգրիտ տեղեկատվություն է»:

«Ժողովրդական դաշինքը» հիմնվել է Էրդողանի կողմից Թուրքիայում 2018 թվականին` արտահերթ ընտրությունների շեմին: 2018-ին «Ժողովրդական դաշինքի» մեջ մտան իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, «Ազգային շարժում» կուսակցությունը և «Մեծ միությունը»: Դաշինքը ստեղծվեց, երբ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններն առաջինը միավորվեցին՝ ստեղծելով «Ազգային դաշինքը», որի նպատակն էր զրկել Էրդողանի կուսակցությանը խորհրդարանում մեծամասնությունից:

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» հիմնվել է գերազանցապես Թուրքիայի հարավ-արևմուտքում գործող ձախակողմյան գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժերի միավորմամբ: Կուսակցության հիմնական գործունեությունն առնչվում է Թուրքիայի քրդերի խնդիրներին:   

Մերի Վարդումյան        



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am