Իվետա Մուկուչյանը Դադիվանքում կատարել է «Սիրտ իմ սասանի» հոգևոր ստեղծագործությունը

Armenpress 12:49, 18 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Իվետա Մուկուչյանը, որը Հայաստանի և Արցախի համար ծանր օրերին գրառումներով, երգերով, դրամահավաքով աջակցում էր հայրենակիցներին, համացանցում տեսանյութ է հրապարակել, որում երգում է Դադիվանքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մուկուչյանը վանական համալիրում կատարում է «Սիրտ իմ սասանի» հոգևոր ստեղծագործությունը:

Երգչուհին տեսանյութին կցել է հետևյալ գրությունը. «Եթե ես երբևէ կասկածել եմ Աստծուն, հիմա եմ հասկանում, թե որքան կարևոր է նրան քո սրտին մոտ պահելը: Երբ նայում ես մարդկանց աչքերին, ովքեր իրենց որդիներին են հողին հանձնել, հող կորցրել, ստիպված եղել այրել սեփական տունը, հասկանում ես, որ միայն հույսն է մահից փրկում, որովհետև «Լույսը փայլում է խավարում, և խավարը չի հաղթում նրան» (Հովհաննես1։1-51)»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am