Եղիազար Վարդանյանն ընտրվել է ՃՇՀԱՀ-ի ռեկտոր

Armenpress 09:37, 17 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղիազար Վարդանյանը միաձայն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մամուլիւ խոսնակ Ժասմեն Վիլյանը:

2020 թ նոյեմբերի 16-ին  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի նիստում, մինչ օրակարգին անցնելը՝ մեկ րոպե լռությամբ  հարգել են պատերազմում իրենց կյանքը  հանուն հայրենիքի զոհաբերած, այս պահին համալսարանի 20 ուսանողի, ինչպես նաև  մյուս նահատակների հիշատակը։ 

ՃՇՀԱՀ-ի հոգաբարձունների խորհրդի նիստում  քննարկվել է համալսարանի ռեկտորի ընտրության հարցը։ «Հիմք ընդունելով  ռեկտորի ընտրությունների  վերաբերյալ ընդարձակարգի պայմանները՝  համալսարանի ռեկտորի ընտրության օրը սահմանվել էր նոյեմբերի 16-ը»,- նիստում ասել է հոգաբարձունների խորհրդի նախագահ` Վլադ Ասատրյանը։

Նիստում փակ գաղտնի քվեարկությամբ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանը։

Համալսարանի ռեկտորի  պաշտոնի համար մրցույթի մասին հայտարարությունը սահմանված կարգով և սահմանված ժամկետներում տեղադրված է եղել համալսարանի կայքէջում և լրատվական միջոցներում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am