Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Armenpress 16:40, 16 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանը, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: 

«Նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, այլ մանրամասներ լիազորված չեմ հաղորդելու»,- նշեց Գնունին:

Լրատվամիջոցներում հայտնված տեղեկության համաձայն` Ռիտա Սարգսյանի մոտ ախտորոշվել է COVID-19:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am