Ազատության հրապարակում մեկնարկել է մոմավառություն` ի հիշատակ Արցախում զոհված հերոսների

Armenpress 18:28, 14 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում մեկնարկել է մոմավառություն` ի հիշատակ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում զոհված հերոսների:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մոմավառությունը կազմակերպել են խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչները:

Հազարավոր քաղաքացիներ վառված մոմերը դնում են Ազատության հրապարակի աստիճանների վրա:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am