Իրանը ողջունել է ՌԴ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հաստատումը

Armenpress 15:56, 10 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հաստատումը։

«Մենք հավատացած ենք, որ եթե հակամարտող կողմերը հավատարիմ մնան միջազգային օրենքներին, հնարավոր կլինի բանակցությունների և քաղաքական ճանապարհով վերջ տալ այս հին հակամարտությանը։ Գոհունակություն հայտնելով պատերազմի ավարտվելու առնչությամբ՝ հույս ունենք, որ ձեռք բերված համաձայնագիրը հրադադարը կյանքի կկոչի»,- գրել է Վաեզին «Թվիթեր»-ի իր էջում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am