Շուշիի համար մարտերը շարունակվում են. Փաշինյան

Armenpress 19:15, 9 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին վարչապետը հակիրճ գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

«Շուշիի համար մարտերը շարունակվում են»,- գրել է վարչապետը:

Վարչապետի գրառումը հաջորդել է քննարկումներին, թե Շուշին դուրս է հայկական ուժերի վերահսկողությունից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am